Հնդկաստանում անհայտ վիրուսային տենդից մահացածների թիվը հասել է 68-ի
Հնդկաստանում անհայտ վիրուսային տենդից մահացածների թիվը հասել է 68-ի, նրանցից 40-ը՝ երեխա։ Առնվազն 12 երեխա է մահացել անցած մեկ օրում Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «PTI»-ին։
Վիրուսային տենդի օջախ են դարձել Ուտար-Պրադեշի արեւմտյան շրջանները։
Վարակվածների թիվն արագ ավելանում է բարձր խոնավության եւ նորմայից բարձր ջերմաստիճանի պատճառով։ Մի շարք շրջաններում վարակվածների համար տեղ չկա հիվանդանոցներում։
Բժիշկները վիրուսային տենդի առաջացման եւ տարածման գլխավոր պատճառներ են նշել բնակիչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանումը, ինչպես նաեւ հայտնել, որ վարակը տարածում են մոծակները, որոնք բազմանում են ջրամբարներում եւ գետերում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...