Ռուսաստանը կմեծացնի հիպերձայնային հրթիռների արագությունն ու հեռահարությունը. Սերգեյ Շոյգու
Ռուսաստանն աշխատանքներ է տանում սեփական գերձայնային հրթիռների արագության, հեռահարության և ճշգրտության բարելավման ուղղությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հեռանկարում նախատեսում ենք մեծացնել գերձայնային զենքի հեռահարությունը: Խոսքը արագության մեծացման մասին է, եթե խոսենք նույն գերձայնայինի մասին, ապա դա նաև ճշգրտության բարելավում է, իհարկե, կրիչների համապատասխանեցում զենքի նոր տեսակներին»,- ասել է նախարարը «Соловьев Live» յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Մասնավորեցնելով տարբեր կրիչների հարմարեցումը հրթիռներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել գերձայնային հրթիռների մեկ արձակման համակարգ տեխնիկայի ողջ շարքի համար:
Նախարարը հիշեցրել է, որ ներկա պահին ՌԴ Զինված ուժերի սպառազինման կազմում արդեն գործում են «Կինժալ» գերձայնային հրթիռները, որոնք տեղադրվում են ՄիԳ-31Կ կործանիչների վրա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...