Էրդողանը Ռուսաստանի հետ կքննարկի Ս-400-ի երկրորդ մասի գնումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է քննարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մասի գնումը Ռուսաստանում իր այցի ընթացքում, հաղորդում է Anadolu-ն:
«Մենք կասկածներ չունենք, որ մենք Ռուսաստանից ձեռք կբերենք Ս-400-ի երկրորդ մասը: Ռուսական կողմի հետ բացի Ս-400-ից, մենք ունենք բազմաթիվ նախաձեռնություններ պաշտպանական եւ այլ ոլորտներում: Այնպես որ օրակարգում տարբեր այլընտրանքներ են: Օրինակ՝ մենք օգտագործել ենք նրանց Իլյուշինի ինքնաթիռները հրդեհները մարելու համար: Դա մենք քննարկել ենք Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով: Ռուսաստան կատարած իմ այցի ժամանակ մենք այդ ամենը կքննարկենք»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը չի մանրամասնել Ռուսաստան կատարվելիք այցի ամսաթվերը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...