ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության թվի աճը խոչընդոտում է տիեզերական թռիչքներին
ԱՄՆ-ի NASA տիեզերական վարչությունը մտահոգվում է հրթիռների արձակումները հետաձգելու մասին: Դա կապված է ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության թվի աճի պատճառով ամերիկյան օդակայաններից հեղուկ թթվածնի մատակարարումները վերաուղղելու անհրաժեշտության հետ, հաղորդում է Bloomberg-ը:
«Համավարակի պատճառով բժշկական հեղուկ թթվածնի ընթացիկ պահանջմունքն ազդել է հեղուկ ազոտի արձակման համար անհրաժեշտ մատակարարման վրա»,-հայտարարել է NASA-ն:
Հեղուկ թթվածինը, որն օգտագործվում է որպես հրթիռների արձակման համար վառելիք, նաեւ կիրառվում է կորոնավիրուսով վարակված պացիենտների թերապիայի համար: Քանի որ հիվանդները, որոնք գտնվում են ԹԱՕ սարքերի ներքո, ունեն թթվածնի կարիք, նրանց է տրված առաջնահերթությունը մատակարարումների հարցում:
«Մարդիկ ամեն ինչից առավել են»,-ասել է ԱՄՆ-ի Սեղմված գազի ասոցիացիայի տեխնիկական եւ նորմատիվ հարցերով փոխնախագահ Ռիչարդ Կրեյգը: Նա նաեւ նշել է, որ թթվածնի փոխադրմամբ զբաղվող կոմերցիոն բեռնատարերի վարորդների պակասը խորացնում է հիվանդանոցներում մատակարարումների խնդիրները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...