Հռոմի Պապը խնդրում է ամբողջ աշխարհի քրիստոնյաներին աղոթել Աֆղանստանի համար
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ամբողջ աշխարհի քրիստոնյաներին աղոթել եւ պահք պահել՝ Աստծուն խնդրելով խաղաղություն եւ համակեցություն Աֆղանստանում, հաղորդում է Reuters-ը:
Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա պատարագով ելույթ ունենալիս Ֆրանցիսկոսն ասել է, որ մտահոգությամբ է հետեւում Աֆղանստանում իրադարձություններին եւ մյուսների հետ միասին սգում է անցած հինգշաբթի Քաբուլի օդանավակայանում մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհերի մասին :
«Ես խնդրում եմ բոլորին շարունակել օգնել կարիքավորներին եւ աղոթել, որպեսզի բանակցությունները կարողանան հանգեցնել խաղաղ համակեցությանը, որը հույս է տալիս երկրի ապագային»,-ասել է նա:
«Այդ իրավիճակը պարտավորեցնում է մեզ՝ որպես քրիստոնյաներ, աղոթել եւ պահք պահել: Այսօր ճիշտ ժամանակն է դա անելու համար»,-հավելել է Հռոմի Պապը:
Հինգշաբթի ահաբեկիչ մահապարտների հարձակման հետեւանքով զոհվել է տասնյակ աֆղանցի ու 13 ամերիկացի զինծառայող օդանավակայանի տարածքում, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել մեկնելու համար՝ չցանկանալով մնալ թալիբների իշխանության ներքո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...