Իրանի ԱԳՆ-ն դարձյալ հայտարարում է Իրաքի ազգային ինքնիշխանությունը սատարելու մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլախանը Իրաքի նախագահ Բարհամ Սալիխի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Թեհրանի կողմից Իրաքի ազգային ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության սատարումը, հաղորդում է IRNA-ն:
Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բաղդադի համագործակցության եւ գործընկերության հարցերով համաժողովի ընթացքում, Սալիխը բարձր է գնահատել Իրանի պատվիրակության մասնակցությունը եւ հայտարարել, որ փաստը, որ Ամիրաբդոլախանի առաջին օտարերկրյա այցը կայացել է դեպի Իրաք, կարեւոր նշանակություն ունի: Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի աջակցությունը:
Երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները, ինչպես նաեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը տարածաշրջանի պետությունների միջեւ ու տնտեսական կապերի ընդլայնումն Իրանի եւ Իրաքի միջեւ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...