Մեծ Բրիտանիան սպառնացել է պատժամիջոցներ կիրառել թալիբների նկատմամբ
Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի «Թալիբան» շարժման դեմ, եթե ահաբեկիչները թույլ չտան օգոստոսի 31-ից հետո երկրից հեռանալ այն աֆղանցիներին, որոնք չեն ցանկանում գտնվել նրանց իշխանության տակ, գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Դոմինիկ Ռաբը The Sunday Telegraph-ում հրապարակված հոդվածում:
Նախարարն ընդգծել է, որ Լոնդոնը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի այն դեպքում, եթե թալիբները չապահովեն նրանց «անվտանգ տեղաշարժը», ովքեր ցանկանում են հեռանալ Աֆղանստանից արեւմտյան երկրների կողմից Քաբուլից տարհանման գործողությունների ավարտից հետո:
Ընդ որում՝ Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք է վերապահում կիրառել սահմանափակող միջոցներ թալիբների դեմ ինչպես միակողմանի կարգով, այնպես էլ ՄԱԿ-ի մեխանիզմերի շրջանակում:
Մեծ Բրիտանիան ավարտել է իր քաղաքացիների եւ նրանց օգնող աֆղանցիների տարհանումն օգոստոսի 28-ին: Ընդհանուր առմամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լոնդոնը տարհանել է Աֆղանստանից շուրջ 15 հազար քաղաքացիական անձ՝ ներառյալ աֆղանցիներ, եւ 1 000 թագավորական զինծառայող:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...