Բայդենն Աֆղանստանից հետ կկանչի ամերիկացի դիվանագետներին մինչեւ օգոստոսի 31-ը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մինչեւ օգոստոսի 31-ը Քաբուլից հետ կանչել բոլոր դիվանագիտական աշխատողներին, այդ թվում՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր վստահորդ Ռոս Ուիլսոնին, հաղորդում է The Washington Post-ին:
Սակայն դեռեւս հայտնի չէ՝ կվերադառնա՞ն արդյոք դիվանագետներն ավելի ուշ, եւ եթե վերադառնան, ապա ե՞րբ դա տեղի կունենա:
Թերթը գրում է, որ կառավարության հստակ ծրագրի բացակայությունը գրեթե երաշխավորում է, որ Քաբուլում ԱՄՆ դիվանագիտական ներկայցությունը կարող է ընդհատվել շաբաթներ, ամիսներ շարունակ կամ ավելի երկար ժամանակով:
«Մենք մշակում ենք մանրակրկիտ ծրագրեր, թե ինչպես շարունակենք տրամադրել հյուպատոսական աջակցություն այն մարդկանց հեռանալու հարցում, որոնք ցանկանում են մեկնել երկրից օգոստոսի 31-ից հետո»,-հայտարարել է բարձրաստիճան պետական պաշտոնյան: Ինչպես ընդգծել է աշխատակիցը, Վաշինգտոնը դրտարկում է մի շարք տարբերակներ հետագա դիվանագիտական փոխգործակցության վերաբերյալ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...