Սերբիայում Բրոդսկու ինքնագրերի անհայտ հավաքածու է հայտնաբերվել
Սերբիայում բանաստեղծ եւ գրող Միլովան Դանոյլիչի մասնավոր հավաքածուում հայտնաբերվել է խորհրդային բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու ձեռքով արված ինքնագրերի եւ ծաղրանկարների հավաքածու, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դանոյլիչը Բրոդսկու առաջին սերբերեն թարգմանիչն է եղել, իսկ մի փոքր ուշ՝ նաեւ բանաստեղծի ընկերը: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ Բրոդսկին նկարի իր սերբ գործընկերոջ ծաղրանկարները:
Հավաքածուն ներառում է գրքերի ինքնագրեր, Բրոդսկու մի քանի նկարներ եւ անձնական նամակներ: Ինքնագրերից մեկը փոխանցվել է Բելգրադի «Ադլիգաթ» մասնավոր գրադարանին եւ պահվում է դրա մշտական ցուցանմուշներում:
Իոսիֆ Բրոդսկին 1960-ականներին հրատարակվել է ԽՍՀՄ-ում, սակայն 1972-ին այլախոհության պատճառով զրկվել է խորհրդային քաղաքացիությունից: Դրանից հետո նա ապրել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, իսկ 1977թ․ դարձել է Ամերիկայի քաղաքացի: Բրոդսկին գրականության ոլորտում 1987թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Նա մահացել է 1996թ․ եւ թաղված է Վենետիկում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...