Որդու պոռնոֆիլմերը նետած ծնողները նրան ավելի քան 40 հազար դոլար կվճարեն
Միչիգանի դատավորը ամուսնական զույգին պարտավորեցրել է իրենց որդուն 30 441 դոլար վճարել՝ պոռնոգրաֆիայի նրա հավաքածուն դեն նետելու համար, հաղորդում է The Guardian-ը:
43-ամյա Դեւիդ Վերքինգի խոսքով՝ ինքն ամուսնալուծությունից հետո 10 ամիս ապրել է ծնողների տանը, այնուհետեւ տեղափոխվել է Մանսի: Տեղափոխությունից հետո տղամարդը հայտնաբերել է, որ իր ֆիլմերի եւ ամսագրերի հավաքածուն չկա: «Անկեղծ ասած, Դեւիդ, ես քեզ մեծ լավություն եմ արել՝ ազատելով այդ անպետք իրերից»,- էլեկտրոնային նամակում ասել է տուժածի հայրը։
Հավաքածուի արժեքը որոշելու համար կատարվել է փորձաքննություն: Բացի այդ, ամուսինները պետք է փոխհատուցեն Դեւիդի փաստաբանի ծախսերը՝ 14 500 դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, վճարումների չափը կկազմի ավելի քան 40 հազար դոլար: Որոշումը կայացնելիս շրջանային դատավոր Փոլ Մելոնին նշել է, որ զույգը չի կարողացել հաստատել ուրիշի ունեցվածքը ոչնչացնելու օրինականությունը, որն իրենց դուր չի եկել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...