Ճապոնիայում կրկին հայտնաբերել են օտարածին նյութեր Moderna պատվաստանյութի մեջ
Անհայտ նյութեր են հայտնաբերվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի եւս մեկ խմբաքանակի մեջ, որը մատակարարվել է Ճապոնիայում, հաղորդում է Kyodo-ն:
Մեկ ամպուլայում եւ երկու ներարկիչներում հայտնաբերվել է անհայտ սեւ նյութ: Եւս մեկ ներարկիչի ստուգման ընթացքում հայտնաբերվել են վարդագույնի խառնուրդներ: Այդ խմբաքանակից դեղամիջոցով պատվաստվել է ընդհանուր առմամբ շուրջ 400 մարդ, սակայն, ինչպես նշվում է, դա արվել էր, երբ բժիշկները վիզուալ առումով համոզվել են ներարկիչներում նյութի մաքրության մեջ: Պատվասվածների շրջանում առողջության հետ կապված ինչ-որ խնդիրների մասին տեղեկատվություն չկա:
Հատկանշական է, որ այդ խմբաքանակի համարը տարբերվում է մյուս երեքից, որոնց օգտագործումը կասեցվել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից:
Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կասեցրել էր Moderna-ի երրորդ խմբաքանակից շուրջ 1,63 միլիոն դեղաչափի օգտագործումը, որոնք արտադրված էին Իսպանիայի տարածքում, դրանցում անհայտ խառնուրդների պատճառով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...