Գտնվել է Երկրի վրա ամենահյուսիսային ցամաքային տարածքը
Դանիայի եւ Շվեդիայի գիտնականները պատահաբար նոր կղզի են հայտնաբերել Գրենլանդիայի մերձակայքում: Տարածքը դարձել է Երկրի ամենահյուսիսային ցամաքային տարածքը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Կոպենհագենի համալսարանին:
Գտնված տարածքի մակերեսը կազմել է 60x30 մետր: Այն ծածկված է մանրախճով եւ ցեխով: Գիտնականներն առաջարկել են կղզին անվանել Կեկերտակ Ավանարլեգ, ինչը գրենլանդական լեզվից թարգմանվում է որպես «ամենահյուսիսային երկիր»: Կղզու հայտնվելը փորձագետները բացատրել են տարածքում սառույցի տեղաշարժերով:
Ըստ գիտնականների՝ կղզին իրենից արժեք չի ներկայացնում: «Բայց անձնական մակարդակում, անշուշտ, հաճելի է լինել աշխարհի այն վեց մարդկանցից մեկը, ովքեր իրենց կեղտոտ կոշիկներով ոտք են դրել Երկրի ամենահյուսիսային տարածքում»,- ասում է խմբի գիտական ղեկավար Մորթեն Ռաշը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...