Քաբուլի օդանավակայանի արեւելյան ելքի մոտ կրակոցներ են հնչել
Քաբուլի օդանավակայանի արեւելյան ելքի մոտ կրակոցներ են հնչել, հայտնել է Al Jazeera-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեկվա պայթյուններից հետո Քաբուլի օդանավակայանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մի քանի զոհերի մարմիններ դեռ օդանավակայանի շենքի տարածքում են գտնվում:
Միեւնույն ժամանակ, թալիբները մուտքի խիստ վերահսկողություն են սահմանել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են օդանավակայան մտնել. անցումը թույլատրվում է միայն նրանց, ովքեր Քաբուլից տարհանման թռիչքներից մեկի համապատասխան փաստաթղթեր ունեն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գտնելու է մեղավորներին եւ արդեն պատրաստում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարվածներ հասցնելու ծրագրերը, որի մահապարտները հինգշաբթի հինգ պայթյուն էին կազմակերպել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...