ԱՄՆ-ն նախապատրաստվում է ԻՊ-ի նոր հարձակումներին
ԱՄՆ-ի ուժերը, որոնք օգնում են տարհանվել աֆղանցիներին, պատրաստվում են նոր հարձակումների այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկիչը 85 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինվոր սպանեց Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գեներալ Ֆրենկ Մաքենզին ասել է, որ ամերիկյան հրամանատարները սպասում են «Իսլամական պետության» հետագա հարձակումներին, հնարավոր է` այդ թվում օդանավակայանին ուղղված հրթիռներ կամ ականապատ ավտոմեքենաներ:
«Մենք անում ենք ամեն ինչ` պատրաստ լինու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ որոշ տեղեկություններ փոխանցվել են թալիբներին եւ, իր կարծիքով, «որոշ հարձակումներ կանխվել են նրանց կողմից»:
Հինգշաբթի երեկոյան երկու պայթյուն եւ կրակոցներ են հնչել Քաբուլի օդանավակայանի մոտ: Աֆղան լրագրողների նկարահանած տեսանյութը ցույց է տալիս, որ տասնյակ դիեր ցրված են օդանավակայանի ծայրամասում գտնվող ջրանցքի շուրջը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ զոհված աֆղանցիների թիվը հասել է 72-ի, այդ թվում՝ 28 թալիբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...