11 ամիս առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը
11 ամիս առաջ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին մեր կյանքը փոխվեց, սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը, որը մեր երկիր, մեր տուն իր արկածախնդիր քաղաքականության պատճառով բերեց գործող վարչախումբը՝ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ:
Հայտարարելով, թե բանակցությունները սկսում է իր կետից, ոնց ուզում բանակցում է, սկսելով կասկածելի եւ հարցեր առաջացնող, այսպես կոչված, վերելակային դիվանագիտություն Ադրբեջանի հետ, իսկ մի օր Արցախում բղավելով Արցախը Հայաստան է եւ վերջ, նիկոլ փաշինյանը բացեց պատերազմի դռները Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ:
Պատերազմ, որը մեզնից խլեց ամենալավերին՝ հազարավոր երիտասարդների, տասնմեկ հազարը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից շատերը դարձան հաշմանդամ, 40 հազար մարդ մնաց անտուն, Շուշին, Հադրութը, Ավետարանոցը, Տիգրանակերտը, Քարվաճառն անցան թնամու վերահսկողությանը:
Պատերազմ, որը չպետք է լիներ, սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ 11 ամիս առաջ, ավարտվեց 44 օր հետո, բայց մեր հանրությունը այդպես էլ հետեւություն չարեց եւ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գտնվեց մեկից ավելի անպատասխանատու մարդ, որն այս ամենից հետո երկրի ղեկը նվիրեցին նիկոլ փաշինյանին:
Պարտության դեմք ունեցող ղեկավարող երկիրը անդադար պարտվելու է, որի վառ վկայություններից մեկը ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի փակումն էր...
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում