Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ. Հովիկ Աղազարյանը՝ Արամ Վարդևանյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը խորհրդարանում անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած՝ արտաքին հարաբերությունների վերաբերյալ դրույթին, մասնավորապես՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։
«Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակվել էր Երկրորդ, Երրորդ նախագահների օրոք։ Երեք նախագահներից ո՞ր մեկի ժամանակ, ինչպես ասել էր այն ձեր գործընկեր Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքը սպանում էին՝ սպանողը Թուրքիան է եղել։ Ես շատ շիտակ, ուզում եմ նայել ձեր աչքերին ու ասել հետևյալը՝ ինձ համար Ալիևը և Էրդողանը միջազգային հանցագործներ են, որոնք պետք է պատժվեն»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ «բայրաքթարները», որոնցով մեր տղաներին սպանում էին միջազգային հանցագործ Էրդողանի ազգականի անունով է։ Ուստի, շարունակելով խոսքը, Վարդևանյանն ընդգծեց․
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ դուք նո՞ւյնպես այդ մարդուն համարում եք միջազգային հանցագործ, և արդյո՞ք նախապայման չպետք է լինի, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեն միջազգային պատասխանատվության։ Արդյո՞ք սա չպետք է լինի նախապայման, ոչ թե առանց նախապայմանների»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի ելույթից հետո խոսեց ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով իր խոսքում բառացիորեն շտապեց պաշտպանել Էրդողանի շահերը․
«Ասում է ես ներկայացրել եմ փաստեր, բայց միշտ պահպանել եմ անմեղության կանխավարկածը, բա հիմա դու Էրդողանին ինչ իրավունքով ես միջազգային հանցագործ համարում, սիրուն ես խոսում, հո ժխտելու չի՞, բայց դատարկ ա մեջը ախպեր»,- վրդովված արձագանքեց Աղազարյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ