CNN. ԱՄՆ-ը չի կարողանա Քաբուլից դուրս բերել իրենց օգնած բոլոր աֆղանցիներին
ԱՄՆ իշխանություններն, անկախ հանգամանքներից, չեն հասցնի Քաբուլից դուրս բերել իրենց օգնած բոլոր աֆղանցիներին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տնից աղբյուրին:
Նա պարզաբանել է, որ վերջին 10 օրերի ընթացքում Քաբուլից դուրս է բերվել գրեթե 60 000 մարդ, սակայն նրանք բոլորը չեն, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կավարտի առաքելությունն Աֆղանստանում, երբ նա կատարի իր նպատակները: Պետության ղեկավարը հավելել էր, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի համար ԻՊ-ի ճյուղից սպառնալիքն աճում է:
Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախագահը նաեւ «հանձնարարել է Պենտագոնին եւ Պետդեպարտամենտին անհրաժեշտության դեպքում ժամանակի ճշգրտման շտապ ծրագրեր կազմել»: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանից տարհանումը մտադիր են մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել:
Ավելի վաղ, G7-ի գագաթաժողովում Բայդենը չէր բացառել, որ ամերիկյան զորքերը օգոստոսի 31-ից հետո էլ կմնան Աֆղանստանում՝ հավելելով, որ դեռ կա աֆղանական ռազմական արշավի երկարաձգման հնարավորություն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...