Ոսկին էժանանում է
Ոսկու գները չորեքշաբթի առավոտյան նվազում են դոլարի աննշան աճի եւ ռիսկային տրամադրությունների աճի ակնկալիքների ֆոնին` ԱՄՆ-ից 3.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային ծրագրի մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, գրում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով կամ 13.4 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1795.1 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.77 տոկոսով եւ կազմել 23.71 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Ոսկու գինը նվազել է 1 ունցիայի դիմաց 1.800 դոլարի մակարդակից` դոլարի որոշակի արժեւորման ֆոնին: Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ վեց հիմնական գործընկեր երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) բարձրանում էր 0.14 տոկոսով` մինչեւ 93.03 կետ: Մինչ այդ ցուցանիշը երկու օր շարունակ նվազում էր: Թանկարժեք դոլարը ոսկին պակաս հասանելի է դարձնում այլ արժույթներով մետաղ գնելիս:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...