Դպրոց չհաճախող եւ կրթությունից դուրս մնացած երեխաների ծնողները կարող են տուգանվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին ի պատասխան չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնարավորությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:
Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Այսինքն` 30 հազար դրամ:
«Ընդունված է, որ դպրոց հաճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց ի վերջո մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետեւ շատ ու շատ ծնողներ անհետեւողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել: Դրա համար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մակարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները եւ արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, առողջապահության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության հետ միասին: Այսինքն` նայած` ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը` չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ` խնդիրն ինչում է կայանում եւ այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...