ԱՄՆ-ում մահացել է «Օբամայի ամենամեծ աջակիցը», որի հասակը 235 սմ էր
Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքում մահացել է ուկրաինական ծագումով հսկա դերասան Իգոր Վովկովինսկին: Նա 38 տարեկան էր, հայտնում է USA Today-ը:
«Նրա վերջին ուտելիքը «Կիեւյան» տորթն էր եւ ֆանտան»,- Facebook-ի իր էջում գրել է դերասանի մայրը:
Ուկրաինական ԽՍՀ-ում ծնված Իգորի ընտանիքը 1989-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ նրա քաղցկեղը բուժելու համար, որի պատճառով լրջորեն վնասված էր տղայի հիպոֆիզը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է նաեւ հասակի համար: Հիվանդության պատճառով նա հասել էր 235 սանտիմետրի: Նա ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը:
Իգորը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2009-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ուշադրություն էր դարձրել «Օբամայի ամենամեծ աջակից» գրությամբ շապիկով հսկայի վրա: Այս դրվագը Վովկովինսկուն հայտնի էր դարձրել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա պատմական հայրենիքում` Ուկրաինայում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...