Թալիբները թույլ չեն տա Քաբուլից հետագա տարհանումն օգոստոսի 31-ից հետո
Միացյալ Նահանգները պետք է ավարտեն Աֆղանստանից մարդկանց տարհանումը մինչեւ օգոստոսի 31-ը, որը Ջո Բայդենի վարչակազմը սահմանել էր ամերիկյան բոլոր զորքերի դուրսբերման համար: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը:
Նրա խոսքով՝ թալիբները չեն համաձայնի օգոստոսի 31-ից հետո վերջնաժամկետի երկարաձգմանը: Նա նշել է, որ երկրում կյանքը «նորմալանում է», սակայն օդանավակայանում քաոսը շարունակում է խնդիր մնալ, հաղորդում է AP-ն:
«Ցանկացած անձ, ով ցանկանում է լքել Աֆղանստանը, կկարողանա դա անել ոչ ուշ, քան օգոստոսի 31-ը: Մենք թույլ չենք տա տարհանման ոչ մի օպերացիա օգոստոսի 31-ից հետո»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մուջահիդը հավելել է, որ թալիբները փակել են Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհը, եւ այնտեղ թույլատրվում է միայն օտարերկրացիների մուտքը:- Մենք փակել ենք օդանավակայանի ճանապարհը, եւ մուտքը թույլատրված է միայն օտարերկրացիների համար»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...