Բայդենը հայտարարել է Թենեսի նահանգում ջրհեղեղի պատճառով տարերային աղետի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Թենեսի նահանգում ջրհեղեղի պատճառով տեղի ունեցած տարերային աղետի մասին եւ կարգադրել դաշնային օգնություն ցուցաբերել զոհերին, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երեկ նախագահ Ջոզեֆ Բայդեն-կրտսերը հայտարարեց Թենեսիում տարերային խոշոր աղետի մասին եւ դաշնային օգնության հրաման տվեց, ի լրումն 2021 թվականի օգոստոսի 21-ի ուժգին փոթորկից եւ ջրհեղեղներից տուժած տարածքներում պետական եւ տեղական վերականգնման գործողությունների»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Դաշնային օգնությունը կներառի աղետից հետո վերականգնման գործում քաղաքացիներին եւ ձեռնարկություններին աջակցելու ծրագրեր, այդ թվում՝ ժամանակավոր կացարան, տան վերանորոգում եւ ցածր տոկոսադրույքով վարկեր` գույքային կորուստները վերականգնելու համար:
Սպիտակ տունը դաշնային միջոցներ կտրամադրի Համֆրիս շրջանի տուժած բնակիչներին, ինչպես նաեւ տեղական իշխանություններին եւ շրջանի որոշ ոչ առեւտրային կազմակերպություններին՝ արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
Տեղական WKRN հեռուստաալիքը հայտնել է, որ ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն 22 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Նահանգում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Թենեսիում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները, որոնք օգոստոսի 20-ից տեղում են որոշ քաղաքներում՝ գերազանցելով ամենօրյա տեղումների ռեկորդը: Թենեսի նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտարարել է ջրհեղեղի հետեւանքով առաջացած վտանգի երրորդ աստիճանի մասին եւ բնակիչներին կոչ է արել մեքենաներ չվարել ու խուսափել հեղեղված ճանապարհներից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...