WP. ԿՀՎ տնօրենը գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավարի հետ
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Քաբուլում գաղտնի հանդիպում է ունեցել «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուլլա Աբդուլ Գանի Բարադարի հետ, հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին:
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի: Անսովորն այն է, որ սա այս մակարդակի առաջին երկխոսությունն է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի եւ թալիբների առաջնորդներից մեկի միջեւ: Դրա հետ մեկտեղ, պարբերականը խոսում է իրավիճակի «հեգնանքային» երանգի մասին, քանի որ հենց Բարադարին էին ձերբակալել ԿՀՎ-ն եւ Պակիստանի գործակալները 11 տարի առաջ, որից հետո նա ութ տարի անցկացրեց բանտում: Հետագայում Բարադարը Քաթարում զբաղվում էր ԱՄՆ-ի հետ բանակցություններով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականը կարծում է, որ կողմերը քննարկել են օգոստոսի 31-ի մոտենալը` ժամկետ, երբ ԱՄՆ-ն պետք է ավարտի զորքերի դուրսբերումն Աֆղանստանից եւ քաղաքացիների, իրենց օգնած աֆղանցիների տարհանումը: ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել պարբերականի տեղեկատվությունը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...