Աֆղանստանում անհայտ անձինք ուկրաինական ինքնաթիռ են առեւանգել
Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է տարհաներ ուկրաինացիներին Աֆղանստանից, առեւանգվել է անհայտ անձանց կողմից, եւ դրանով այլ ուղեւորներ են տեղափոխվել Իրան:
Երկուշաբթի երեկոյան Աֆղանստանից տարհանված քաղաքացիներով երրորդ ինքնաթիռը ժամանել էր Ուկրաինա, օդանավում եղել է 98 ուղեւոր, այդ թվում` Ուկրաինայի 41 քաղաքացի:
«Մեր ինքնաթիռն առեւանգվել է այլ մարդկանց կողմից: Անցյալ երեքշաբթի մեզանից փաստացի ինքնաթիռ է առեւանգվել. այն ուկրաինացիներին դուրս բերելու փոխարեն անհայտ ուղեւորներով թռել է դեպի Իրան»,- ասել է Ենինը «Հրոմադսկե ռադիո»-յին, սակայն չի մանրամասնել, թե միջադեպն ինչպես է ավարտվել:
«Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես անհաջող էին, քանի որ մեր ուղեւորները չէին կարող օդանավակայանի տարածք հասնել»,- հավելել է Ուկրաինայի փոխարտգործնախարարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...