Աժ նիստը (տեսանյութ)
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով այսօր՝ օգոստոսի 24-ին, գումարվել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:
Կառավարության ծրագիրը խորհրդարանին է ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 103–րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչեւ երեք ժամ, որից հետո նրան կարող են հարցեր տրվել։
Հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ։
Մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով։ Եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:
Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ:
Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապա Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններն իրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանված կարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, եւ անցկացվում է վարչապետի ընտրություն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ