«Թալիբանը» մեղադրել է Միացյալ Նահանգներին Քաբուլի օդանավակայանում քաոս առաջացնելու մեջ
«Թալիբանը» մեղադրել է Միացյալ Նահանգներին Քաբուլից տասնյակ հազարավոր աֆղանցիներին ու օտարերկրացիներին անկանոն տարհանելու մեջ, հաղորդում է AFP-ն:
Միացյալ Նահանգները նախազգուշացրել են անվտանգության սպառնալիքների մասին, իսկ Եվրամիությունը խոստովանել է, որ «անհնար» է տարհանել բոլորին, ովքեր ռիսկի են ենթարկվում:
Սակայն վախեցած աֆղանցիները չեն հրաժարվում փախուստի դիմելու փորձերից՝ խորացնելով Քաբուլի օդանավակայանում ողբերգությունը, որտեղ Միացյալ նահանգներն ու դրա դաշնակինցերը չեն կարողացել հաղթահարել մարդկանց մեծ թիվը, որոնք փորձում էին հայտնվել տարհանող չվերթներում:
«Ամերիկան իր ողջ հզորությամբ եւ միջոցներով չի կարողացել կարգուկանոն հաստատել օդանավակայանում: Ամբողջ երկրում տիրում է խաղաղություն եւ հանգստություն, քաոս է միայն Քաբուլի օդանավակայանում»,- ասել է Թալիբանի պաշտոնական ներկայացուցիչ Ամիր Խան Մութակին:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ կիրակի յոթ մարդ է զոհվել հրմշտոցի հետեւանքով:
Լրագրողը, որը եղել է փախուստի դիմած ԶԼՄ ներկայացուցիչների եւ գիտնականների խմբում, որին հաջողվել էր կիրակի հասնել օդանավակայան, նկարագրել է մարդկանց հուսահատության տեսարանները, որոնք շրջափակում էին նրանց ավտոբուսը ճանապարհին: «Նրանք ցույց էին տալիս մեզ իրենց անձնագրերն ու բղավում. «Վերցրե՛ք մեզ ձեզ հետ, խնդրում ենք, վերցրե՛ք մեզ ձեզ հետ»,- ասել է լրագրողը: «Թալիբների մարտիկը, որը նստած էր մեր ավտոբուսի առջեւում, օդ էր կրակել՝ ստիպելով նրանց հեռանալ»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...