Բայդենը գնաց արձակուրդ, իսկ Աֆղանստանը՝ դժոխք․ Դոնալդ Թրամփ
Ռուսաստանը վերադառնում է Աֆղանստան։ ԱՄՆ-ն եւս ստիպված կլինի վերադառնալ այնտեղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նկատել է, որ աֆղանական իրադարձությունները կապված են ԽՍՀՄ փլուզման հետ։ «Հարցրեք Ռուսաստանին։
Նրանք սնանկացել էին՝ շատ փող եւ ահռելի ժամանակ վատնելով եւ չհաղթելով Աֆղանստանում։ Լսել եմ, որ նրանք վերադառնում են։ ԱՄՆ-ն եւս ստիպված կլինի վերադառնալ, երբ հասունանա հարմար պահը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ Թրամփը հերթական առիթը բաց չի թողել, որպեսզի քննադատի Բայդենին՝ զորքերը Աֆղանստանից հանելու համար, չնայած, որ դրա որոշումն ինքն էր կայացրել։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն 83 միլիարդ դոլարի հասնող «ունեցվածք» է թողնում Աֆղանստանում, այդ թվում՝ զինվորական եւ այլ նշանակության սարքավորումներ, բազաներ, դեսպանատան թանկարժեք շենք շինությունները։ «Բայդենը գնացել է արձակուրդ, իսկ Աֆղանստանը՝ դժոխք»,- ասել է Թրամփը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...