«Թալիբանը» ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում
«Թալիբանը» ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում՝ ներառյալ էկոնոմիկան, էներգետիկան եւ ցամաքային ռեսուրսների վերամշակումը: Այդ մասին Türkiye կառավարամետ թերթին տված հարցազրույցում հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուխայլ Շախինը:
«Ի տարբերություն հայտնի փաստերին՝ մենք սերտ հարաբերություններ ենք պահպանում Թուրքիայի հետ»,-ասել է Շախինը: «Թուրքիան մեզ համար շատ կարեւոր դերակատար է: Դա միաժամանակ հարգանքի արժանի եւ հզոր երկիր է, որը պետք է զբաղեցնի հատուկ տեղ իսլամական աշխարհում»,- ասել է նա՝ հավելելով, որ Աֆղանստանի կապերը Թուրքիայի հետ չեն կարող համեմատվել որեւէ այլ կապերի հետ:
«Որպես Աֆղանստանի Իսլամական Էմիրատ՝ մենք Թուրքիայի հետ բարեկամության, աջակցության եւ համագործակցության կարիքն ունենք ավելին, քան ցանկացած այլ երկիր: Աֆղանստանն ունի հարուստ ցամաքային ռեսուրսներ, սակայն մենք ուժ չունենք դրանք մշակելու համար: Կառավարիչների օկուպացիայի եւ թալանի պատճառով մեր ենթակառուցվածքը քայքայվել է: Մենք ցանկանում ենք համագործակցել Թուրքիայի հետ առողջապահության, կրթության, էկոնոմիկայի, շինարարության, էներգետիկայի եւ ցամաքային ռեսուրսները վերամշակելու ոլորտներում: Երբ ներքին բալանսը ձեւավորվի, մենք ակնկալում ենք, որ մեր թուրք բարեկամները ակտիվ դեր կխաղան այդ խնդիրների լուծման գործում»,- նշել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...