Աֆղանստանում ներքին փախստականների թիվը հասել է 3.7 միլիոնի
Ներքին փախստականների թիվն Աֆղանստանում արդեն հասնում է 3.7 մլն մարդու, որոնց 80 տոկոսը կանայք եւ աղջիկներ են, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իսպանիայում տեղակայված աֆղանցի փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն այցից հետո հայտնել է փախստականների թվի մասին:
«Աֆղանստանում 3.7 միլիոն մարդ արդեն փախստական է դարձել, նրանց 80 տոկոսը կանայք եւ աղջիկներ են»,- ասել է նա:
Եվրամիությունը կառաջարկի հաջորդ շաբաթ G7-ի հանդիպմանը դիտարկել փախստականների ընդունման եւ տեղավորման միջազգային սխեման:
«Մենք կառաջարկենք հաջորդ շաբաթ G7-ում դիտարկել Աֆղանստանից փախստականներին ընդունելու եւ տեղավորելու միջազգային ծրագիրը»,- ասել է նա: «ԵՄ-ն մտադիր է օրինական եւ անվտանգ ուղիներ կազմակերպել Աֆղանստանից փախստականների համար՝ մարդկանց մաքսանենգների ձեռքից նրանց խլելու համար»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...