Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել Է թալիբների հետ հնարավոր համագործակցության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման հետ Միացյալ Թագավորության համագործակցության հնարավորությունը գոյություն ունի, հաղորդում Է Sky News-ը:
Ջոնսոնի խոսքով՝ բրիտանական իշխանությունները կշարունակեն քաղաքական եւ դիվանագիտական լուծումներ փնտրել Աֆղանստանի իրադրության շուրջ, եւ Մեծ Բրիտանիան կարող է «անհրաժեշտության դեպքում» համագործակցել «Թալիբանի» հետ երկրի առջեւ «երկարատեւ» պարտավորությունների շրջանակներում:
Ջոնսոնը նաեւ հայտարարել է, որ Քաբուլում ներկա իրադրությունը փոքր-ինչ բարելավվել է՝ նշելով Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում իրադրության կայունացումը: «Երեկ մենք կարողացել ենք դուրս բերել մոտ հազար մարդու, Այսօր՝ եւս հազարին», — հավելել է նա:
Դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ չի պատրաստվում ձեւացնել, թե բրիտանացի քաղաքացիների տարհանումը հեշտ է եղել: «Ինչպես հասկանում եք, լոգիստիկ խնդիրները հսկայական են», - խոստովանել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...