Պուտինը ծաղիկներ հանձնեց Մերկելին, իսկ այդ պահին հնչեց վերջինիս հեռախոսի զանգը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Ռուսաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների մեկնարկը ծաղկեփունջ հանձնեց նրան:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` հանդիպման սկզբում հանկարծակի զանգ հնչեց. պարզվեց, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը, ըստ երեւույթին, մոռացել էր անջատել բջջային հեռախոսը:
Ռուս առաջնորդի ողջույնի խոսքի ժամանակ զանգի ձայն հնչեց, առաջին պահին ոչ ոք, կարծես, չգիտեր` ինչպես արձագանքել: Բայց հետո Մերկելը, գլխի ընկնելով, գրպանից հանեց հեռախոսը եւ, հավանաբար, անջատեց այն կամ միացրեց անձայն ռեժիմը: Պուտինը ցույց չտվեց, որ ուշադրություն է դարձրել այդ միջադեպին, եւ շարունակեց իր խոսքը:
Մերկելն ուրբաթ օրն այցով ժամանել է Մոսկվա որը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին այցը Ռուսաստան: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն Բունդեսթագի ընտրությունները, որոնց նա չի մասնակցի: Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելն օգոստոսի 22-ին կայցելի Կիեւ: Այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը եւ հրատապ միջազգային խնդիրները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...