ԶԼՄ-ներ. Թալիբները սկսել են սեւ ցուցակում ընդգրկել Աֆղանստանի նախկին վարչակազմի հետ աշխատածներին
Թալիբները սկսել են սեւ ցուցակում ընդգրկել աֆղանցիներին, ովքեր աշխատել են Աֆղանստանի նախկին վարչակազմի կամ ԱՄՆ գլխավորած ուժերի հետ:
RHIPTO նորվեգական գլոբալ վերլուծության կենտրոնի կազմած զեկույցում ասվում է, որ թալիբները թիրախավորում են նախկին վարչակազմի հետ կապ ունեցող անձանց, գրում է Reuters-ը:
«Թալիբներն ուժեղացնում են հետապնդումները նախկին ռեժիմի բոլոր անձանց եւ կողմնակիցների նկատմամբ, եւ ձախողման դեպքում նրանք հետապնդում, ձերբակալում եւ պատժում են ընտանիքներին շարիաթի օրենքների սեփական մեկնաբանության համաձայն,- ասվում է զեկույցում:- Զինված ուժերում, ոստիկանությունում եւ քննչական ստորաբաժանումներում կենտրոնական դիրքեր զբաղեցնող անձինք հատուկ ռիսկի տակ են»:
RHIPTO-ն, որը հետախուզական անկախ գնահատումներ է իրականացնում, հայտարարել է, որ Աֆղանստանի վերաբերյալ զեկույցը փոխանցվել է ՄԱԿ-ում աշխատող գործակալություններին եւ անհատներին:
Տապալված վարչակազմի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին առանձին հայտնել է, որ թալիբներն ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթեր են ձեռք բերել եւ ձերբակալում են հետախուզության եւ անվտանգության նախկին աշխատակիցներին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...