Փաստաբանների պալատը՝ թիրախում. իշխանությունը դեմ է նախագահի թեկնածուին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին մասնակցելու համար հայրենի իշխանությունը թեկնածու է փնտրում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի պալատը եւս իր հսկողության տակ վերցնել, քանի որ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանին չկարողացավ իրեն ենթարկեցնել, եւ հիմա փորձում է իրեն հավատարիմ մարդու բերել՝ ՓՊ-ն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լավ իրավաբան, մասնագետ առաջարկել, որպեսզի կարողանա մասնակցել նախագահի ընտրություններին: Նշենք, որ Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 21-ից, իսկ մինչեւ օգոստոսի 20-ը ներառյալ կլինեն թեկնածուների առաջադրումները։ Այսինքն՝ այսօր՝ մինչեւ օրվա ավարտը, իշխանությունը պետք է հստակեցնի՝ արդյոք ունենալու է իր թեկնածուն, թե այդպես էլ հարմար թեկնածու չունենալու պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Հայտնի է, որ ՓՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, որն իշխանության համար մերժելի թեկնածու է, քանի որ վերջինս Զոհրաբյանի թիմակիցն է համարվում:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանության թեկնածուն կարող է լինել անգամ ԱԺ նախկին իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նրան այս անգամ իշխանությունը ԱԺ ընտրությունների ընտրացուցակում չտեղավորեց: Նիկոլայ Բաղդասարյանի մասին խոսելիս փաստաբան գործընկերները մշտապես ասում են, որ նրա մանկության երազանքն է Փաստաբանների պալատի նախագահ դառնալը։ Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի ապրիլին Արա Զոհրաբյանը Նիկոլայ Բաղդասարյանին հեռացրեց ՓՊ տնօրենի պաշտոնից, որից հետո Բաղդասարյանն ամեն կեղտոտ քայլ իրականացրել է Զոհրաբյանի դեմ:
Հավելենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը եւս կասեցվել է, քանի որ նա հանդիսանում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ վարչապետի խորհրդական»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ