Համակարգիչների տեղափոխումը եւ մակագրումը ձեռքով իրականացնելը դատարանական իշխանության դեմ ուղղված քայլ է․ Վարոսյան
Դատական համակարգի նկատմամբ ունեցած վստահություն վերականգնելու համար առաջին հերթին պետք է շտապ վերադարձնել մակագրություն իրականացնող համակարգիչները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Այդ համակարգիչների տեղափոխումը դատարաններից եւ մակագրումը ձեռքով իրականացնելը ես համարում եմ դատարանական իշխանության դեմ ուղղված քայլը։ Եթե իրոք կար անհրաժեշտությունը համակարգիչները վերցնելու, ուրեմն՝ տեղը պետք է նորերը բերեին։ Ակնհայտ է, թե ովքեր են եղել մակագրողները, ովքեր են եղել մակագրողները վերջին երեսուն տարիների ընթացքում։ Նրանք միշտ են հանդես եկել իշխանական դիրքերից՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության, նրանց ձեւն է այդպես։ Տեսնում ենք, թե ում են մակագրվում քաղաքական իշխանության համար հետաքրքրություն ունեցող՝ տասնամյակներ շարունակ պատվեր կատարող դատավորների, ուստի՝ ինչպե՞ս վստահել»,- ասաց նա։
Վարոսյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող վերադարձնել համակարգիչները, քանի որ առգրավելու որոշումն էլ իրենցը չէ։
«Ով հրամանը տվել է, նա էլ պետք է հրամանը տա վերադարձնելու։ Փոքր դետալ է համակարգիչը, բայց քաղաքական իշխանությունը կունենա կամք ստեղծելու անկախ դատական համակարգ, ապա մենք կունենանք, չի ունենա, ուրեմն՝ մենք էլ չենք ունենա»,- ընդգծեց Երվանդ Վարոսյանը։
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհդրի կոչը դատական համակարգի նկատմամբ կոռեկտ արտահայտվելու մասին ուղղված էր առավել կոնկրետ իշխանական պատգամավորներին։
«Կոչը շատ դրական եմ համարում, քանի որ այն համարում եմ ուղղված իշխանությանը եւ իշխանական պատգամավորներին։ Իհարկե, մի փոքր ուշացած էին նման կոչերը, այդ կոչերով Բարձրագույն դատական խորհուրդը դեռ երեք տարի առաջ պետք է հանդես գար, երբ իշխանությունը խոչընդոտում էին դատարանի աշխատանքների, սպառնալիքներ էին հնչեցնում դատավորների նկատմամբ եւ շրջափակում էին դատարանների դռները։ Ես հասկացել եմ, որ այդ կոչն ուղղված է այն անձնաց, որոնք իրականում խոչընդոտում են դատարանների աշխատանքները»,- հավելեց Երվանդ Վարոսյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ