Հունաստանը չի կարող դեպի Եվրամիություն դարպաս դառնալ աֆղանստանցիների համար
Հունաստանը չի կարող դեպի Եվրամիություն դարպաս դառնալ աֆղանստանցիների համար, ովքեր փախել են իրենց հայրենիքում հակամարտության սրումից, հայտարարել է միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին՝ կոչ անելով ԵՄ-ին միասնական պատասխան տալ ճգնաժամին, հայտնում է Reuters-ը:
«Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք լինելու եւ չենք կարող դեպի Եվրոպա դարպաս լինել փախստականների եւ միգրանտների համար, որոնք կարող են փորձել գալ Եվրամիություն»,- ERT պետական հեռուստատեսությանն ասել է Միտարաչին:
Նա կրկնել է ԵՄ-ի միասնական արձագանքի կոչերը, քանի որ աֆղանստանցի ապաստան հայցողների արտաքսման հարցում ԵՄ միասնականությունն անցած շաբաթ փլուզվել էր:
Հունաստանը հայտնվել էր եվրոպական միգրացիոն ճգնաժամի առաջնագծում 2015 թվականին, երբ Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտություններից փախած գրեթե մեկ միլիոն մարդ ժամանել էր իր կղզիներ՝ նախքան հյուսիսում եվրոպական ավելի հարուստ երկրներ ուղեւորվելը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...