Ֆինլանդիայի վարչապետը երկրի պետբյուջե է վերադարձրել այն գումարը, որը ծախսվել է իր նախաճաշի համար
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը երկրի պետբյուջե է վերադարձրել այն գումարը, որը ծախսվել է իր նախաճաշի համար։ Այն կազմել է ամսեկան 850 եվրո։ Այս մասին հայտնում է տեղի Ilta-Sanomat պարբերականը։ Անցյալ ամիս նա պետական բյուջե վերադարձրել է ավելի քան տասը հազար եվրո։
Մինչեւ օգոստոսի վերջը նա պարտավոր է վերադարձնել եւս 4200 եվրո։ Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ վարչապետ Մարինն ու ընտանիքը պետության հաշվին նախաճաշել են պաշտոնական կեցավայրում, թեեւ օրենքով նման ծախս չի նախատեսվում։
Մարինի շրջապատից տեղեկացրել են, որ վարչապետն այդ մասին չի իմացել եւ մտածել է, որ նախկին վարչապետները նույնպես այդ արտոնությունից օգտվել են։ Առաջացել է սկանդալ եւ նա խոստացել է հետ վերադարձնել բյուջե այն գումարը, որը ծախսվել է նախաճաշերի համար եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ իրեն բացատրել են օրենքը։
Այս դեպքից հետո ոստիկանությունը սկսել է հետաքննություն վարչապետի աշխատակազմում։ Ոստիկանությունը սակայն ընդգծել է, որ վարչապետ Մարինը որեւէ բանում չի կասկածվում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...