Կոտորածը կանխելու համար որոշեցի հեռանալ. Աշրաֆ Ղանի
Աֆղանստանի նախագահի պաշտոնից հեռացած Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իրենք պատրաստվել են հարձակվել Քաբուլի վրա, սակայն որոշել է հրաժարական տալ՝ կոտորածը կանխելու համար, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
«Թալիբանը» հստակ հասկացրեց, որ պատրաստ է հարձակվել ամբողջ Քաբուլի վրա ... ինձ տապալելու համար: Կոտորածը կանխելու համար որոշեցի հեռանալ», - Facebook-ում գրել է Ղանին:
«Թալիբանը» զենքով շահեց դատավարությունը եւ այժմ պատասխանատու է իր հայրենակիցների պատվի, ունեցվածքի եւ ինքնապահպանման համար: Սակայն նրանց չհաջողվեց սրտեր նվաճել: Պատմության մեջ երբեք բիրտ ուժը որեւէ մեկին լեգիտիմություն չի տվել եւ երբեք չի տա: Այժմ նրանք կանգնած են նոր պատմական փորձության առջեւ՝ կա՛մ կպահպանեն Աֆղանստանի անունն ու պատիվը, կա՛մ առաջնահերթությունը կտան այլ վայրերին ու ցանցերին», - նշել է նա՝ հավելելով, որ շարունակելու է «ծառայել իր ժողովրդին»:
Նշենք, որ Ղանին հեռացել է երկրից: Պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որ երկիր է նա ուղեւորվել: ԶԼՄ-ների տարբերակների թվում են Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Օմանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...