Գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում լուրջ բացահայտումներ է արել: Պարզվում է՝ բաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալները վերջին տարիներին արտոնյալի կարգավիճակում են եղել. պարբերաբար լքել են ՔԿՀ-ն եւ հակառակ օրենքով նախատեսված պահանջի՝ սահմանված ժամկետում չեն ներկայացել կալանավայր:
Այս իրավիճակը, սակայն, պատահական չէ. Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերն ու թաղային հեղինակությունները, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը:
Եվ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում «ձայն բերող» քրեական տարրերին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:
Եվ ահա չի բացառվում, որ իրականացված բացահայտումները այս գործընթացի հետեւանքն են. քրեական տարրերը աշխատել են ՀՀԿ օգտին, եւ իշխանությունները նրանց այդպես են վարձահատույց եղել. աչք են փակել ՔԿՀ-ում նրանց չգտնվելու վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...