Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանը Չինաստանին առաջարկել է համատեղ միջոցառումներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ
ԿԺԴՀ-ն պատրաստ է միավորել ջանքերը Չինաստանի իշխանությունների հետ՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար, որը սպառնում է երկու երկրներին, հայտարարել է Պեկինում հանրապետության դեսպան Լի Ռյոն Նամը: Այդ մասին հայտնել է Global Times թերթը:
«ԱՄՆ-ն սպառնալիք է ներկայացնում ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ Չինաստանի համար, ուստի մեր երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը՝ համատեղ հակազդման միջոցներ ձեռնարկելու համար»,- չինական թերթին ասել է դիվանագետը:
«Միացյալ Նահանգները մտադիր է դաշնակից պետությունների աջակցությամբ ստեղծել ավելի հզոր բանակային ցանց, որի շնորհիվ ամերիկյան կողմը ճնշում կգործադրի Չինաստանի վրա եւ դրա շուրջ աստիճանաբար շրջափակման ռազմավարական գոտի կձեւավորի»,- ընդգծել է Լին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է Կորեական թերակղզուց դուրս բերի իր զորքերն ու սպառազինությունը, քանի որ «Հարավային Կորեայի հետ Վաշինգտոնի զորավարժությունները մեծացնում են տարածաշրջանում անկայունությունը եւ անհնարին դարձնում Փհենյանի եւ Սեուլի միջեւ խաղաղ երկխոսության խթանումը:
Լի Ռյոն Նամը նաեւ ասել է, որ Արեւելյան Ասիայում լարվածությունը մեծացնելով՝ ԱՄՆ-ն ինքն իրեն է վնասում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...