Իրանի փոխարտգործնախարարն ասել է, որ Մեծ Բրիտանիան շանտաժի է ենթարկում Իրանին
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով Թեհրանի վրա ճնշում գործադրելու պատճառով՝ հայտարարելով, որ Լոնդոնը վերցրել է Իրանի փողերը բանտարկյալների դիմաց ու չի վերադարձնում։ Այս մասին տեղեկացնում է Tasnim News-ը։
«Մեծ Բրիտանիան փորձում է շանտաժի ենթարկել Իրանին՝ վերցնելով մեր ՍԵՓԱԿԱՆ փողերը, որոնք անօրինական ձեւով պահվում են ավելի քան 40 տարի, գերիների դիմաց»,- գրել է Արաքչին իր Թվիթերում՝ պատասխանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որն Իրանին կոչ էր անում ազատ արձակել Անուշե Աշուրիին, որը դատապարտվել է Իրանում լրտեսության համար։
«Մենք դեռեւս գործարք ունենք։ Եկել է ժամանակը, որ Մեծ Բրիտանիան ճիշտ վարվի եւ դադարի թույլ տալ մեզ սաբոտաժի ենթարկել հումանիտար փոխանակումը»,- ավելացրել է փոխնախարարը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...