Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը ոչնչացնում է գաղտնի փաստաթղթերը. CNN
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը: Պատճառը երկրում ծայրահեղական «Թալիբ» զինյալների գրանցած հաջողություններն են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի վրա:
Աղբյուրն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է առաջիկա շաբաթվա ընթացքում հայտնվել շրջափակման մեջ: Միևնույն ժամանակ այն նշել է, որ իրադրությունը Քաբուլում ծայրաստիճան լարված է, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ծրագրերը պարբերաբար փոփոխվում են:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...