Ավստրալիայի ոստիկանությունն ավելի քան 24 մլն դոլար գումարի թմրանյութեր է առգրավել
Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանությունը վերացրել է թմրանյութերի արտադրության ընդհատակյա լաբորատորիան եւ առգրավել մեթիլամֆետամինի եւ կոկաինի խմբաքանակ՝ ավելի քան 24 միլիոն դոլար արժեքով: Ինչպես օգոստոսի 13-ին հայտնել են նահանգի ոստիկանական վարչությունում, արգելված պատրաստուկների ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալված է յոթ մարդ։
«Թմրանյութերի դեմ պայքարի բաժնի խուզակուները մեղադրանքներ են առաջադրել յոթ տղամարդու հատուկ գործողությունից հետո, որի ընթացքում կասեցվել է ընդհատակյա լաբորատորիայի գործունեությունը: Խուզարկությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 150 կիլոգրամ մեթիլամֆետամին եւ 14 կիլոգրամ կոկաին՝ 33 միլիոն ավստրալական դոլար (24,3 միլիոն դոլար) ընդհանուր արժեքով, ինչպես նաեւ 1,5 միլիոն ավստրալական դոլար (1,1 միլիոն դոլար) կանխիկ եւ մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են թմրանյութերի արտադրության համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բոլոր ձերբակալվածներին առաջադրվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հանցավոր խմբի կազմակերպման մեղադրանքներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...