Բրիթնի Սփիրսի երկրպագուները երգչուհու խնամակալության գործը քննող դատավորին սպառնում են հաշվեհարդար տեսնել
Դատավորը, որը որոշումներ է կայացնում Բրիթնի Սփիրսի նկատմամբ նրա հոր խնամակալությունը չեղարկելու գործով, բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ամերիկացի փոփ երգչուհու երկրպագուների կողմից, հայտնում է TMZ-ն։
Սփիրսի երկրպագուների զայրույթը սաստկացել է նախորդ շաբաթ դատավոր Բրենդա Փենիի կողմից կայացված որոշումից հետո։ Դատարոնը մերժել է ամերիկացի երգչուհու խնդրանքն արագացնել սպասվող նիստը, որի ընթացքում քննվելու է երգչուհու հորը խնամակալի պաշտոնից հեռացնելու եւ ֆինանսական միջոցները տնօրինելու իրավունքից զրկելու հարցը։ Նման միջնորդություն ներկայացրել է Սփիրսի փաստաբանը։
Ոստիկանությունում TMZ-ի աղբյուրը նշել է, որ Լոս Անջելես շրջանի դեպարտամենտը հետեւում է առցանց ակտիվությանը, քանի որ որոշ հաղորդագորություններ անհանգստություն առաջացնող են համարել։ Որոշ մեկնաբանություններ անորոշ են եղել, սակայն մյուսներն ուղիղ կոչեր են պարունակել։ Twitter-ի օգտատերերից մեկն, օրինակ, գրել է․ «Ես զգացում ունեմ, որ այս դատավոր Բրենդա Փենիին սարսափելի, առեղծվածային մահ է սպասվում»։ Թխամորթ դատավորի հասցեին նաեւ վիրավորանքներ են հնչել ռասայական հողի վրա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...