Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության
Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության։
«Ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ»,– ասացին Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք՝ Արցախի ԱԻՊԾ–ը երեկ՝ օգոստոստի 11–ին, հաղորդել էր, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել։ Ավելի ուշ մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարությունից ասել էին, որ վիրավորում ստացածները երեքն են։
Կասետային ռումբի պայթյունից վիրավորում ստացվածները երեքն են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում