Միդլթո՞ն, թե՞ Մարքլ. Բեքհեմները չգիտեն՝ թագավորական ընտանիքից ում հրավիրել որդու հարսանիքին
Նախորդ տարի Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմների որդին համավարակի պատճառով հարսանիքը հետաձգել է մինչեւ 2022թ․-ը։ Արարողության հստակ օրն առայժմ չի նշվում, սակայն երիտասարդներն արդեն անցել են հրավիրատոմսեր ուղարկելուն։
Միեւնույն ժամանակ, Բեքհեմների առաջ լուրջ հարց է կանգնած՝ բրիտանական արքայական ընտանիքից ո՞ւմ հրավիրել հարսանիքին, հայտնել է Mirror-ը։ Մեգան Մարքլը վաղուց ընկերական հարաբերություններ ունի Վիկտորյա Բեքհեմի հետ եւ նույնիսկ կրում է նրա ապրանքանիշի հագուստը, իսկ Դեւիդ Բեքհեմն արքայազն Ուիլյամին անվանել է իր լավագույն ընկերը։
Վիկտորյա Բեքհեմը զգուշանում է հրավիրել կոնֆլիկտըի երկու կողմերին․ նրա կարծիքով՝ այդ դեպքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացած կլինի թագավորական ընտանիքի, ոչ թե իր որդու վրա։ Մյուս կողմից վատ որոշում է թվում նաեւ կա՛մ Սասեքսի, կա՛մ Քեմբրիջի դուքսերին հրավիրելը։
«Ում էլ նրանք հրավիրեն, արհամարհական կլինի մյուս կողմի հանդեպ։ Նրանք ցանկանում են երկու զույգերի հետ էլ լավ հարաբերություններ պահպանել։ Բեքհեմները զգուշանում են ներքաշվել Մեգան Մարքլի շուրջ թշնամությանը»,- նշում է պարբերականի աղբյուրը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...