ԱՄՆ հետախուզությունը միասնական դիրքորոշում չունի կորոնավիրուսի ծագման հարցում
Ամերիկյան հետախուզությունը, ավելի քան երկու ամսվա ընթացքում կորոնավիրուսի առաջացման պատճառները հետաքննելուց հետո, դեռ չի կարող միասնական դիրքորոշում մշակել այս հարցի շուրջ, հայտնում է CNN-ը:
Հետախուզական ծառայություններն արդեն գաղտնի զեկույց են պատրաստել, որը ներկայումս գտնվում է նախնական քննարկման փուլում, սակայն կառույցի ներսում այդպես էլ կոնսենսուսի չեն հանգել:
Ոմանք ենթադրում են, որ վիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից, իսկ ոմանք կարծում են, որ այն բնական ճանապարհով կենդանիներից է փոխանցվել մարդկանց: Զեկույցը, ըստ էության, «որեւէ առանձնահատուկ բան» չի պարունակում, պարզաբանել է աղբյուրներից մեկը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, հետախուզական ծառայությունները դա փոխելու համար ժամանակ ունեն մինչեւ օգոստոսի վերջ:
Մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել էր ամերիկյան հետախուզական մարմիններին «կրկնապատկել» վիրուսի ծագման հետաքննության իրենց ջանքերը, այդ թվում` այն հնարավորությունը, որ այն առաջացել է լաբորատոր սխալից: Միացյալ Նահանգների ղեկավարը այս հետաքննության ժամկետը սահմանել է մինչեւ օգոստոսի վերջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...