Կառավարական ամառանոցները պետք է տրվեն զինվորին, զոհված զինվորների ընտանիքներին
Կառավարական ամառանոցները պետք է տրվեն զինվորին, զոհված զինվորների ընտանիքներին՝ որպես վերականգնողական կենտրոն. այդտեղ պետք է վիրավորը ստանա ոչ միայն բուժում, այլ նեւ մասնագիտացում, որ այս կյանքում կարողանա իր տեղը գտնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Մեր միտքը պայծառացավ, երբ մեր տուն պատերազմ բերեցիք։ Մեր դաշինքում հստակ նշված էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում ոչ միայն կառավարական ամառանոցները պետք է տրվեն վերականգնողական միջազգային մակարդակի կենտրոն ձեւավորելու համար, այլ նաեւ պետք է ստեղծվեր նախարարություն, որը պետք է զբաղվեր բոլոր պատերազմներում տուժածների խնդիրները կարգավորելուն։ Այո, միտքը պայծառացավ, երբ մեր տուն դժբախտություն բերեցիք»,- հայտարարեց պատգամավորը։
Անդրադառնալով ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հերիքնազ Տիգրանյանի առաջադրմանը՝ Նազարյանն ասաց.
«Այս ձեւով մտածող մարդը կարո՞ղ է սոցիալական հարցերով զբաղվել, կարծում եմ՝ ոչ։ Ձեր խմբակցությանը խորհուրդ եմ տալիս մտածել մեկ ուրիշ թեկնածու դնելու մասին։ Այսուհետ եթե զինվորի, զինվորի ընտանիքի, պատերազմի մասին եք խոսում, զգույշ եղեք ձեր արտահայտություններում»։
Մինչեւ կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի. ՔՊ պատգամավոր


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ