Գնդակահարել է պետք կառավարչին, որն իր ձախողումներն այլոց վրա է բարդում. Նաիրի Սարգսյան
Պետական կառավարման մեջ, եթե կառավարիչն իր ձախողման համար մեղավորներ է փնտրում, ապա այդ կառավարչին պետք է գնդակահարել: Միկրո և մակրո մակարդակում հաջողության և ձախողման մեղավորը կառավարիչն է, ու եթե այս պարզագույն կանոնը չեն հասկացել, նշանակում է նրանք իրավունք չունեն լինելու իշխանություն։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` արձագանքելով ներդրումներ չլինելու մեղքը ընդդիմության պահվածքի վրա բարդելուն ուղղված ՔՊ-ական պատգամավորի մարտավարությանը:
Նրա խոսքով` Փաշինյանի կադրային քաղաքականությունը 0-ական, եթե ոչ մինուսային վիճակում է գտնվում:
«ՀՀ տնտեսության գահավիժումը կարող է կանգնեցնել պրոֆեսիոնալների կառավարությունը, որոնք բացի մասնագիտական որակներից այլ որակներ էլ ունեն, օրինակ հայրենսիրություն, որն իր գաղափարներով կարող է իրագործել հենց հայաստանանպաստ ծրագրեր, իսկ Փաշինյանի պարագայում ոչ միայն մասնագետներ չունենք, այլ նույնիսկ այդ հայրենասերները չկան», - նշել է նա։
Բանախոսն անդրադարձել է նաև տնտեսական ոլորտին առընչվող այլ կարևորագույն հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ