ԲԴԽ անդամը պետության հաշվին օգտվում է մեքենայից եւ բենզինից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի:
Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ արդյոք պաշտոնեական դիրքի չարաշահում չէ ու պետական միջոցների վատնում չէ իր քայլը, եւ, առհասարակ, սա չէ արդյոք պատճառը, որ այս բացահայտումը չհանրայնացնելու համար ԲԴԽ նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջգհանգիրյանը Չիչոյանին տարավ իր դաշտ՝ հանելով Ռուբեն Վարդազարյանի դեմ:
Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին, եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ օրակարգային նիստերի օրերին ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից: Այսկերպ խնայվում են նաեւ պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբեւէ չեմ ստացել: Հետեւաբար պաշտոնեական դիրքի չարաշահման մասին խոսելն ավելորդ է: Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ