«Ալեն Սիմոնյանը որոշեց մանկապարտեզի դաստիարակի նման պահվածք իրեն թույլ տալ՝ դրա համար կպատժվի». Արծվիկ Մինասյան
ԱԺ նիստերի դահլիճում «Իմ քայլը» և «Հայաստան» դաշինքի պատգամավորների միջև տեղի ունեցավ լեզվակռիվ և միմյանց հասցեին հնչեցին վիրավորանքներ ու մեղադրանքներ, որից հետո Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա հորդորեց անջատել ուղիղ եթերը: Դրանից հետո անվտանգության աշխատկիցները նաև լրագրողներին հորդորեցին դուրս գալ օթյակից, որտեղ մեծ մասամբ աշխատում են հեռուստատեսության լրագրողները, արգելելով նրանց որևէ նկարահանում կատարել:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով միջադեպին՝ ասաց, որ նման իրավիճակում անհնար է որևէ աշխատանքային գործընթաց:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ալեն Սիմոնյանը որոշեց մանկապարտեզի դաստիարակի նման պահվածք իրեն թույլ տալ, և դրա համար ինքը կպատժվի, և բոլոր նրանք, ովքեր կփորձեն լռեցնել քաղաքական խոսքը: Հավանաբար, նա մտածում է կամ ծանր է տանում այն, որ Սահմանադրական դատարանում է գտնվում ընդդիմադիր խմբակցությունների դիմումը՝ ԱԺ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Հիմա մի դիմում էլ կգնա, պետք է սովորեն, որ ընդդիմությունն օգտագործելու է ամբողջ գործիքակազմը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ